Ողջույններս հարգելի ժողովուրդ. անգամ չգիտեմ, հարգելի թե սիրելի բառը օգտագործեմ։
Ես ուշի ուշով հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին եւ խորապես հիասթափված եւ զայրացած եմ, որ հայ ժողովուրդը տեսնելով ՀՀ կառավարության հանցավոր մոտեցումները շարունակում է մնալ լուռ։
Զարմացած եմ եկեղեցու վրա, որը որ ոչ մի կերպ չարձագանքեց ՀՀ կառավարության բացակայությանը Զատիկի միջոցառմանը։
Եթե մարդիկ աթեիստ են, թող հայտարարեն, որ աթեիստ են։ Բայց էս մարդիկ անգամ չեն էլ հայտարարում, թե ինչ կրոնական ուղղվածություն ունեն։
Հայ ժողովուրդը վերջին 20 տարիների ընթացքում փոխվել է շատ խիստ կերպով։
ՀՀ ժողովուրդը ուրացավ իր հերոսներին։ ՀՀ ժողովուրդը ուրացավ Արցախը։ ՀՀ ժողովուրդը ուրացավ իր մեծերին ու ուրացավ իր կրոնը, ուրացավ իր նահատակներին, իր հարազատների, ծնողների շիրիմները։ Եւ հիմա հայ ժողովուրդը ուրանում է ցեղասպանությունը։ Ապրիլի 24-ին, ես ոնց հասկացա, ՀՀ կառավարությունը չի մասնակցելու եւ չի գնալու Ծիծեռնակաբերդ, սրանով իսկ ասելով որ «Թուրքիա ճիշտ ես արել, լավ ես արել»։ Ես ուզում եմ հասկանամ՝ այս կառավարությունը էլ ինչ պիտի անի, որ հայ ժողովորդը հասկանա, որ պահն է եկել ոտքի ելնելու։ Երբ որ ես խոսում եմ սրա մասին, ինձ հարյուրներով հազարներով նամակներ է գալիս եւ զանգահարում են, ասում են «Վարդան Ղուկասյան քանի որ չկա կոնկրետ լիդեռ եւ առաջնորդ, որը ոչ նախկին ա ոչ ներկա, դրա համար չգիտի ժողովուրդը ում կողքը համախմբվի։ Այսինքն բերում ա նման արդարացում։ Չնայած որ ես գտնում եմ, որ սա արդարացում չէ։ Ես հիմա նայում եմ այս իրավիճակին, որ ապրիլի 23-ին պետք է լինի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, որ ամեն տարի կազմակերպում է Դաշնակցությունը, ուզում եմ հասկանալ դրա իմաստը, երբ որ ձեր կառավարությունը ասում է, որ չի եղել ցեղասպանություն. Էդ մի միլիոն հինգ հարյուր հազար զոհերը պիտի դնենք հատ առ հատ անուն ազգանունով ճշտենք, եղել ա, թե՝ չէ։ Այսինքն ջահերով երթը պիտի լինի Նիկոլի տուն, այլ ոչ թե դեպի Ծիծեռնակաբերդ։ Իսկ եթե Դաշնակցությունը նորից պիտի ժողովրդին տանի հասցնի Ծիղեռնակաբերդ, ես եւս մեկ անգամ իմ անվստահությունն եմ հայտնում այդ կուսակցությանը։
Հիմա ժողովուրդն ինձ ասում ա «պարոն Ղուկասյան դուք չկաք։» Ես տեղյակ եմ, որ ԴՕԿ կուսակցության վարչության կազմը եւ կուսակցության նախագահը եւ մյուս անդամները որոշել են ապրիլի 25-ին ժամը 12-ին իրականացնել հավաք ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ես դիմում եմ իմ բոլոր հարազատներին, ընկերներին, կուսակցական ընկերներին, ժողովրդին՝ գան եւ կանգնեն կուսահցության նախագահի կողքը, նամանավանդ իմ ընկերները։ Գան անձամբ ներկայանան կուսակցության նախագահին «մենք էստեղ ենք»։ Կուսակցության ղեկավար կազմը որոշել է հանդիպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հանձինս դեսպանի հետ եւ ունենալ առանձնազրույց դեսպանի հետ։ Մանրամասներից ես տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ կլինի նման հանդիպում։
Ողջունելի է, թող հանդիպեն, թող խոսեն։ Եթե կուսակցությունը որոշել է որ պետք է հավաքվեն դեսպանատան առաջ եւ ԱՄՆ կառավարությունից պահանջեն Վարդան Ղուկասյանին ազատ արձակելը, դա կուսակցության որոշումն է, ինչը ես ողջունում եմ։ Եւ հույս ունենամ, որ ժողովուրդը այդ օրը կգա եւ տեր կկանգնի ինքն իրեն։ Ես այսօր այստեղ եմ, արդեն երկու ամսից ավել, ես զոհաբերել եմ իմ ազատությունը, իմ ծնողի կյանքը եւ առողջությունը, երկրորդ կարգի հաշվանդամ մորս այսօր թողնելով մեն-մենակ, բախտի քմահաճույքին եւ իմ մայր Հայաստանի համար գտնվում եմ անազատության մեջ։ Եւ ես գտնում եմ որ էդպես պետք է վարվի յուրաքանչյուր հայ։ Բայց ցավոք սրտի մեր հայ մեծամասնության մոտ մեծ նշանակություն ունի մենակ գումարը ուրիշ ոչինչ եւ մեզ բերեց հասցրեց այսօրվան։ Մենք այսօր չունենք ոչ մի նորմալ ընդդիմություն, նամանավանդ պարլամենտում չունենք։ Ես ուզում եմ, որպեսզի այն բոլոր քաղաքական գործիչները բոլոր այն հասարակական գործիչները, հանրային գործիչները, որոնք որ գտնում են, որ այս իշխանությունը մեր թշնամին է պառլամենտական ընդդիմության հետ մեկտեղ, հավաքվեն եւ կանգնեն իրար կողք, որովհետեւ հիմա փորձում են ջնչել մեր միջից ցեղասպանության հանգամանքը։ Մեր միջից ջնջեցին եւ տարան Արցախը, չորս հազար զոհերը, ամեն ինչը ջնջեցին եւ տարան հայ ժողովրդի լռության պատճառով: Հիմա ասում են չի եղել ցեղասպանություն, չի եղել.նման բան եթե ասեին որեւիցէ նորմալ երկրում եւ կառավարությունը ցուցաբերեր նման դիրքորոշում, այդ կառավարությունը անգամ մեկ վայրկյան իր պաշտոնին չէր մնա։ Բայց սրանք շարունակում են մնալ, շարունակում են մեր ազգը կոտորել։ Մինչեւ երբ ու մինչեւ ուր։ Մեր հայ ժողովուրդը երբ պիտի հասկանա, որ գնալու տեղ չունի, ո՛չ Ռուսաստան, ո՛չ Միացյալ Նահանգներ, ո՛չ Եվրոպա. մենք գնալու տեղ չունենք, մեր երկիրը մեր Հայաստանն է, ուրիշ տեղ չունենք։ Ուստի խնդրում եմ բոլորին համախմբվել մեկ գաղափարի շուրջ եւ մեկ վայրկյան առաջ ոչ ասել են մարդկանց, ովքեր որ դրժում են ցեղասպանությունը։
Ապրիլի 24-ին Սփյուռքում գտնվող մեր հայերը պատրաստվում են գնալ Թուրքիայի դեսպանատան դեմ միտինգ անեն. ինչու՞։ Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան, որ մեր կառավարությունն է արդեն մերժում ցեղասպանությունը։ Պիտի գնանք մեր դեսպանատների մոտ եւ պահանջենք մեր դեսպաններից, որպեսզի տվյալ երկրները հեռացնեն մեր դեսպաններին իրենց երկրներից։ Այս կառավարությունը թյուրիմացություն էր, որին մեր ջանին բերեց կապեց Սերժ Սարգսյանը նախկին հանցագործ ռեժիմը։ Եւ ես խնդրում եմ բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր իրենց ընդդիմադիր հռչակած անձանց համախմբվել, մեկը մեկի կողք կանգնել եւ ասեն ՈՉ այս կառավարությանը մեկ վայրկյան շուտ։ Իսկ իմ ընկերներին, իմ կուսակիցներին իմ հետեւորդներին, իմ գաղափարը կիսողներին ես ուղղակի կոչ եմ անում վերցնել ԴՕԿ կուսակցության նախագահի ելույթը, կուսակցության վարչության կազմի ելույթը եւ գալ ապրիլի 25-ին դեսպանատան մոտ, եթե էդպես ա որոշել կուսակցությունը։ Միգուցե պատասխանեն՝ ինչու են մեզ բերել այսպես ասած մտցրել բերդը, իսկ էնտեղ ՀՀ կառավարությունը կատարում ա իր սեւ գործը։ Սա եմ ես խնդրում իմ հայ ժողովրդից, չենք վհատվում, չենք հանձնվում եւ մի կողմ ենք թողնում մեկս մեկի նկատմամբ ունեցած ատելությունը, եւ էն 1.5 միլիոն զոհերը, ովքեր սրբադասվեցին Մայր եկեղեցու կողմից, էսօր մենք փորձում ենք նրանց մերժել, իսկ Մայր եկեղեցին լռում ա։Մայր եկեղեցին լռում ա Զատիկի համար, մեկուկես միլիոն զոհերի համար, նաեւ լռեց Վարդան Ղուկասյանի համար։ Բայց ես չգիտեմ, արդյոք կարելի ա դա համարել եկեղեցի, թե ոչ։ Արդեն թող դա որոշի ժողովորդը։ Հիմա պիտի եւ Արամ Առաջինը եւ Գարեգինը իրենց խոսքն ասած լինեին Զատիկին իշխանության չմասնակցելու հետ կապված. հիմա էլ ապրիլի 24-ը։ Ինչեւիցե, սիրում եւ հարգում եմ բոլորիդ, հուսամ դուք ինձ մենակ չեք թողնի։
Հարգանքներով
Վարդան Ղուկասյան