ԱՄՆ-ը հայտարարել է, որ Զելենսկին Թրամփից ներողություն է խնդրել

Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահին, նա ներողություն է խնդրել Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ամբողջ միջադեպի համար։ Դրա մասին Fox News-ի եթերում հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Ըստ իս, դա կարևոր քայլ էր, և շատ քննարկումներ եղան մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ»,- հավելել է նա՝ այն «առաջընթաց» անվանելով։

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, հիշեցնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Ուիթքոֆը, որն առաջիկա հանդիպման մասնակիցներից մեկը կլինի, ԱՄՆ-ում «զգալի առաջընթաց» են ակնկալում Ուկրաինայի հետ բանակցություններում, հույս ունի ուկրաինական հանքային ռեսուրսների հասանելիության մասին համաձայնագիր ստորագրել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։