ԱՄՆ դեսպանատունն ահազանգում է

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հրատապ զգուշացրել է Ուկրաինայի դեմ ավիահարվածների սպառնալիքի բարձր մակարդակի մասին։

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում։
«Ուկրաինայում կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախում գտնվելու սպառնալիքների աճի պատճառով Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել մեծ զգուշավորություն», — ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, դեսպանատունը հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին հետևել ծանուցումներին, խստորեն պահպանել պարետային ժամը, ինչպես նաև համապատասխան անվտանգության հրահանգները:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։