«Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից

Նախընտրական պայքարից դուրս գալու մասին է հայտարարել «Ալյանս» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումը։

«Ինչ ուզում է լինի ընտրությունների արդյունքում, ժողովուրդը իրականացնելու է իշխանափոխություն, մենք ձայն փոշիացնող չենք»– այս մասին Հ1-ի եթերում հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ «Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մնալ ընտրապայքարում, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները։ Այլ հնարավորություն Նիկոլը վերարտադրվելու չունի։

Չչարաշահելով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունը իրական, արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հանձնառություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում»,- ասել է Ուրիխանյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։