Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Վերաքննիչ բողոքը դեռ չի մակագրվել։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը բացարձակ հիմնավորում չունի, տիպիկ շաբլոնային ձևակերպում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խուսափել, խոչընդոտել քննությանը՝ առանց որևէ փաստարկի, հիմնավորման»,- ասել է պաշտպանը։

Այսօր Ֆերոյանն այցելել է Ալեքսանյանին․ «Նա շատ լավ էր, ամուր և ուժեղ»։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացված նաև Նարեկ Կարապետյանին։ Ֆերոյանը նշել է՝ դա էլ ակնհայտ ապօրինի բնույթ է կրում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։