«Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

«Երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ, կարծում եմ, ամենակարևորը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն էր»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը։

«Չնայած հանդիպման վերաբերյալ մանրամասներ չունենք, սակայն այն, որ այն կայացել է, շատ կարևոր է։

Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ։

Չի կարելի կորցնել այն թափը, որը ձեռնտու է Թուրքիային այն քայլերի առումով, որոնք պետք է ձեռնարկվեն։

Ավելին, Ալիևը նույնիսկ համարձակություն է գտել պաշտոնապես հրաժարվել Էրդողանից ղարաբաղյան հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։