Ալեն Սիմոնյանը Եգոր Գլումովի մոտ ռուսերեն հարցազրույցի ժամանակ այս անգամ էլ հանդես եկավ ոչ միայն որպես ադրբենջանցիների փաuտաբան, այլ նաև բարոյահոգեբանական աջակցություն ցույց տվեց նրանց. Լուիզա Սարգսյան

ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Мать она с двух сторон мать или морально — психологическая поддержка азербайджанцев со стороны спикера НС РА.
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Եգոր Գլումովի մոտ ռուսերեն հարցազրույցի ժամանակ այս անգամ էլ հանդես եկավ ոչ միայն որպես ադրբենջանցիների փաստաբան, այլ նաև բարոյահոգեբանական աջակցություն ցույց տվեց նրանց։
ՀՀ ԱԺ նախագահը ասում է.
🔺 Իսկ ադրբեջանցիների համար ցավո՞տ չէ։ Նրանք համարում են, որ մենք 30 տարի օկուպացրել ենք իրենց տարածքի 20 և ավելի տոկոսը։
🔺Ադրբեջանիցներն էլ են, իհարկե, ապրել Արցախում, կարծո՞ւմ ես միայն հայերն են ապրել։
🔺Այնպես, ինչպես մերոնցից են մեծ թվով զոհվել, այնքան էլ ադրբեջանցիներ են զոհվել։
Խոսակցության վերջին ակկորդը նա էր , որ ասվեց հետևյալը. ՝ «Мать она с двух сторон мать». Բայց պարոն Սիմոնյանը մոռանում է մի բան , որ մայրությունը ՝ միայն կենսաբանական երևույթ չէ։ Մայրերը մեր ինքնության, լեզվի, մշակույթի, էպոսի, դաստիարակության կրողը , սերմանողը և պատասխանատուն են։ Հայտնի արտահայտություն կա . «Мать- не та , которая родила, а та , которая воспитала».
Ադրբեջանցիները մի հայտնի օրորացային ունեն, որտեղ ասվում է .՝ «Հասան, Հասան մեծացի՛ր, հայի արմատը կտրի՛ր»։ Իսկ նրանց Dede Korqut էպոսը , որը համարվում է իրենց սրբազան հուշարձանը հերոսին ասում է. « Մեծանաս, մինչև գլուխ չկտրես ՝ անուն չես ստանա»։
Հայկական ազգային օրորոցայիններից հայտնի է «Արի իմ սոխակը» , որտեղ մայրը ասում է , որ հայ մանուկը չի մեծանալու , որպես հեզ , վախկոտ կամ միայն ողբացող մարդ։ Նա պետք է լինի ազատասեր, քաջ և պատրաստ պաշտպանելու իր ժողովրդին ու արժանապատվությունը։ Բայց դուք , կարծես թե , այսօր ասում եք ՝ այդ ամենը դի՛ր մի կողմ , մոռացի՛ր ու ադբեջանցու հետ «քիրվայություն» արա։ Եվ հետո , որ այդքան նրբազգաց եք մայրերի հանդեպ , ինչու՞ եք հայ որդեկորույս մայրերին Եռաբլուրում քաշքշում , եղբայր կորցրած հայ քրոջը անպատվում, իսկ հերոս հայր կորցրած հայ դստերը «փախած» անվանում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։