Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խորհրդականին՝ Լիանա Սիմոնյանին ազատել է պաշտոնից: Այս մասին ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը նոյեմբերի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ:

Պատվիրակության կազմում են մասնավորապես, ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխտակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ այլ աշխատակիցներ:

Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (7 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։