Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանի խոսնակը պարզաբանում է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ» կայքում հրապարակված այսօրվա հոդվածին, որտեղ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ծաղրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։ Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ հորինվածքը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։

Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը։