Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։
«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման հայտարարություն էր արել նաև Ալիևը, հայտարարելով, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «ադրբեջանցիների դեմ վայրագություններ» իրականացնողներին: