Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, թե Հայաստանը փորձում է կրճատել խաղաղության համաձայնագրի տեքստը

Հայաստանը փորձում է կրճատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ չհամաձայնեցնելով մի շարք վիճահարույց կետեր, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Փաստաթղթի շուրջ 80%-ը համաձայնեցված է, դրա որոշ կետեր դեռ համաձայնեցված չեն։ Բայց դա չի նշանակում, որ, ինչպես առաջարկում է Երևանը, բոլոր վիճահարույց հարցերը պետք է հանվեն փաստաթղթի նախագծից և ստորագրվեն»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում։

Միաժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երեւանը Բաքվին է փոխանցել համաձայնագրի ամբողջությամբ համաձայնեցված տեքստը։

«Հայաստանը Ադրբեջանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագծի տասներորդ խմբագրական տարբերակը։ Ներկայում նախագիծը ներառում է ամբողջ համաձայնեցված տեքստը, ամբողջությամբ համաձայնեցված հոդվածները կամ հոդվածների համաձայնեցված մասերը», — մեջբերում է ՏԱՍՍ-ը։