Search
Close this search box.

900 միլիոն դրամի պահանջ` Արթուր Բաղդասարյանից, նրա կնոջից ու հորից. գույքի վրա կալանք է դրվել

Գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցով պահանջում է բռնագանձել ՕԵԿ նախկին նախագահ, Անվտանգության նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին պատկանող 3 գույք և շուրջ 900 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Բաղդասարյանի կնոջ ու հոր գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվել:

Պատասխանողները դատախազությունում ծանոթացել են նյութերին: Բաղդասարյանի ներկայացուցիչը «Լուրեր»-ի հետ զրույցում պնդել է, որ իր վստահորդը ապօրինի գույք չունի: