9 մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Հայաստանում 9 մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Համապատասխան որոշումները օգոստոսի 13-ին ընդունվել են Հայաստանի կառավարության նիստում։

Իրենց պաշտոններում վերանշանակվել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Թափուր է միայն Կոտայքի մարզպետի պաշտոնը՝ ՔՊ-ական Ահարոն Սակահյանի՝ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։