Երևանի քաղաքապետարանն այս տարի ժամանակից շուտ է ապամոնտաժել Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նախորդ տարիներին տոնածառը մնում էր մինչև հին Նոր տարի՝ հունվարի 14-ը։ Թե ինչով է պայմանավորված այս հանագամանքը, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հետևյալ պարզաբանումն է տվել։
«Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաև ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե տոնածառի լույսերը, թե քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել»։
Սոցցանցերում մինչդեռ օգտատերերը տոնածառի ժամանակից շուտ ապամոնտաժումը կապել են մեր գլխին կախված պատերազմի հետ։