18 տարեկան քաղաքացիները կարող են ոստիկան դառնալ. ՆԳ նախարարը մանրամասնել է

ԱԺ-ում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից բացահայտվել է ընդհանուր 3,691 հանցագործության դեպք:

Սարգսյանը ներկայացնելով 2024-ի արդյունքները, նշել է, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես բաց ընդունելություն են կազմակերպել և քաղաքացիական անձինք ևս կարողացել են մասը կազմելու ընդունելությանը:

«Այս պահի դրությամբ ունենք մի շարք քաղաքացիական անձինք, որոնք իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում:

Համայանքային ոստիկանության դեպքում ևս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում, այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր պրոցեսները՝ այդ թվում ստանալ սպայական կոչում և միջինում ստանալ 500 հազար դրամ դրամական բավարարում:

Մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը և նախատեսվում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող են անցնել 18 տարեկան լրացած բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք պետք է տիրապետեն հայերեն լեզվին և որոնք թե՛ կրթությամբ, թե՛ պատրաստվածությամբ, և թե՛ նաև ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության առջև դրված խնդիրները»,- ասել է նախարարը: