1 զnh, 3 տուժած. արտակարգ լուր՝ Սյունիքից

Ապրիլի 28-ին, ժամը 01։38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկներ:

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։

Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։