«Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում ամենաբարձր տոկոսային արդյունքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է Վայոց Ձորի մարզում։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարզում ընտրելու իրավունք է ունեցել 44 653 քաղաքացի, որոնցից քվեարկությանը մասնակցել է 29 291-ը, կամ ընտրողների 65,5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 357 քվեաթերթիկ, ինչը կազմում է ընդհանուր քվեների 1,2 տոկոսը։

Վայոց Ձորի մարզում առաջին չորս քաղաքական ուժերը ստացել են հետևյալ արդյունքները.

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 17 266 ձայն կամ 58,95 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 5 632 ձայն կամ 19,23 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 2 194 ձայն կամ 7,49 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 1 269 ձայն կամ 4,33 տոկոս։

Հատկանշական է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը միասին հավաքել են 9 095 ձայն, կամ 31,05 տոկոս, ինչը գրեթե կրկնակի պակաս է «Քաղաքացիական պայմանագրի» ստացած արդյունքից։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը Վահագն Արսենյանն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։