Զելենսկին առաջիկայում չի վերադառնա Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ չի համաձայնել քննարկել Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագրի մանրամասները, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Փոխնախագահի խոսքով՝ համաձայնագիրն ուրախալի չի լինի, քանի որ կողմերից յուրաքանչյուրը պետք է «ինչ-որ բանից հրաժարվի»: Այնուամենայնիվ, Զելենսկին իր գործողություններով ցույց տվեց, որ չի ցանկանում մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվրոպան, իր հերթին, Ուկրաինայի նախագահին դրդում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների «անվերջ շարունակման», սակայն Կիևը չունի այնքան մարդ, որ շարունակի պատերազմը, իսկ առանց ԱՄՆ-ի օգնության նրանք կպարտվեն, ասել է Վենսը։