ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարությանը:
«Փորձ է արվում ներկայացնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ներկայացնում է Հայաստանի տարածքում հաղորդակցության անվտանգության ապահովումը երրորդ ուժերի կամ կողմերի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նման ըմբռնումն իրականության հետ կապ չունի։ Նրա խոսքով՝ իրականում այդ գործառույթը վերապահված է Հայաստանին։ Եվ նա մեջբերեց եռակողմ հայտարարության 9-րդ կետը, բայց ոչ մինչև վերջ։ Նա բաց է թողել վերջաբանը, որում ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։ Արդյոք դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ցանկանում են չեղյալ հայտարարել այդ փաստաթուղթը, եւ այդ դեպքում դա ինչի կարող է հանգեցնել»,- ասել է նա։
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ գուշակություն պետք չէ անել, իսկ տվյալ հարցը պարզապես պետք է ուղղել պաշտոնական Երևանին։
«Մենք չենք լսել նման ցանկության մասին։ Այն չի հայտարարվել ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հրապարակային ոլորտում ես նման բան չեմ տեսել։ Այլ բան է, որ մենք տեսնում ենք ինչպես գոյություն ունեցող փաստաթղթերը, այնպես էլ դրանց դրույթները շահարկելու կրկնվող փորձեր։ Այնուամենայնիվ, խոսքը միջազգային իրավունքի մասին է, այն փաստաթղթերի մասին, որոնք ստորագրվել են կողմերի կողմից, որոնց կողմերը պարբերաբար հղում են կատարում։ Եվ ոչ միայն դա, խոսվում է փաստաթղթերի մասին և մեջբերվում են փաստաթղթեր, որոնք իրականացվում են։ Եվ դրանք իրագործվում են, գիտեք, ոչ թե կախարդական փայտիկի շարժումով, այլ այն մարդկանց կողմից, ովքեր իրենց ներդրումն են ունենում, ովքեր զոհաբերում են իրենց ոչ միայն ժամանակը, այլ երբեմն նաև կյանքը, որպեսզի գրածն իրականություն դառնա։ Դրա համար էլ այսպես անլուրջ, եթե ոչ անպատասխանատու, փաստաթղթերի մեջբերմանը վերաբերվել, ինձ թվում է, չի կարելի», — ասել Է Զախարովան։
Նրա խոսքով, ի թիվս այլ բաների, «հսկայական գին են վճարել ներկա փուլին նախորդող սերունդները, որպեսզի կարծես թե չտեսնեն էությունը, հրաժարվեն գրվածից՝ հօգուտ ներկա պահի ինչ-որ կոնյունկտուրայի»։
«Այնուամենայնիվ, պետք է հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր երբեմն սեփական կյանքի գնով, այսպես ասած, մոտեցնում էին կարգավորման պահը, պայքարում էին խաղաղության համար՝ հայտնվելով տարբեր իրավիճակներում, բայց, այսպես թե այնպես, ցանկանում էին իրենց տարածաշրջանի և տարածաշրջանի համար խաղաղ ապագա։ Եվ պետք է հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են համապատասխան փաստաթղթերի համապատասխան դրույթներ նույնպես հանուն տարածաշրջանում խաղաղության և տարածաշրջանում կայունության, այլ ոչ թե բառախաղ անել։ Սա ամենակարևորն է, որ պատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատու վերաբերվեն այն փաստաթղթերին, որոնք մշակվել են բարդ պատմական գործընթացի արդյունքում։ բայց եթե Ձեր հարցին պատասխանեն, մասնավորապես այն մասին, ինչ դուք ասացիք, մեզ էլ պատմեք, խնդրում եմ», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։