Խայտառակություն է. բացահայտվեց, թե Գերմանիայի նախագահ Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած Հայաստանի մասին

«Խայտառակություն է, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան պաշտոնական այցի օրը, Գերմանիայի նախագահականի աշխատակազմի ղեկավարը ամոթալի մի գրություն է ուղարկում Հիքմեթ Հաջիևին, ներողություն խնդրում, որ սխալմունքի պատճառով Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում։

Սա ոչ միայն խոսում է այն մասին, որ Բեռլինում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը քաղաքական որևէ կշիռ ու հարգանք չունի, այլ նաև խոսում է այն մասին, թե Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած կողմի մասին։

Ակամայից հիշեցի մի դեպք, երբ արևմտյան խոշոր երկրներից մեկից և՛ Թուրքիան և՛ Ադրբեջանը պահանջում էին ջնջել թվիթերյան մի գրառում, և որը, շնորհիվ տեղի Հայ դատի հանձնախմբի, չիրականացավ․․․»։

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։