Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերն ու մեր ձեռքբերումները»,- ասաց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել, բանակցությունները տևել են գրեթե 3 տարի։
«Ես կարող եմ ասել, որ տեքստում ամեն ստորակետի շուրջ տևական քննարկում է եղել, բոլոր տողերն ու բառերը վերլուծել ենք ու հասել ենք արդյունքի, բայց տեսնում եք, թե Ադրբեջանն ինչպես է արձգանքում, բայց պետք է տեսնել նաև, թե ինչպես են մյուսներն արձագանքում Ադրբեջանի արձագանքին»,- ասաց Եղոյանը։
ՔՊ-ականը վստահեցրեց, թե այս պահին իրենք ճիշտ ճանապարհի վրա են։