Search
Close this search box.

Վախճանվել է լեգենդար երաժիշտ Քուինսի Ջոնսը

Վախճանվել է լեգենդար երաժիշտ Քուինսի Ջոնսը։ Նա 91 տարեկան էր։ Նրա ներկայացուցիչ Առնոլդ Ռոբինսոնը Associated Press-ին տեղեկացրել է, որ նա մահացել է կիրակի, նոյեմբերի 3-ին, Լոս Անջելեսի իր տանը, ընտանիքի շրջապատում։

Երաժշտի զավակներն են Ռաշիդա Ջոնսը, Կիդադա Ջոնսը, Քենիա Կինսկի-Ջոնսը, Քուինսի Ջոնս III-ը, Ջոլի Ջոնս Լեւինը, Մարտինա Ջոնսը եւ Ռեյչել Ջոնսը։ Նա դերասան-երաժիշտ Քուինսի Բրաունի կնքահայրն է, որին անվանակոչել են մեծ երաժշտի պատվին։

Ջոնսը 28 հաղթանակներով երկրորդն է Գրեմիի բոլոր ժամանակների պարգեւների քանակով, նա հաղթող է ճանաչվել ռեկորդային՝ 80 անգամ 1961 թվականից ի վեր։ Քուինսի Ջոնսը երեք անգամ պարգեւատրվել է Գրեմիով «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում եւ ստացել Գրեմիի երկու մրցանակ ալբոմի եւ տարվա երգի համար։

Որպես պրոդյուսեր եւ գործիքավորող Ջոնսը մասամբ կանգնած է մի քանի երաժշտական հսկաների հետեւում, ներառյալ Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը, Փոլ Սայմոնը, Արետա Ֆրանկլինը եւ այլք։ Նա Ջեքսոնի 1982թ. կուլտային կլասիկայի՝ «Beat It»-ի պրոդյուսերն է։ Ջոնսը ոչ միայն հիթի պրոդյուսերն է, այլեւ ներգրավել է վիրտուոզ Էդի Վան Հալենին՝ տրեկում կիթառի լեգենդար սոլոն կատարելու համար։

Ջոնսի 1974թ. Body Heat ալբոմը հասել է վեցերորդ դիրքին Billboard 200 չարթում։ Նա թողարկել է 13 երգ, որոնք մտել են Hot 100, եւ մի շարք ալբոմներ, որոնք մտել են Top 20։