Search
Close this search box.

«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է մաhացել

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը: