Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Տեղեկությունը «24Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
«2025 թվականի հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասաց ՔԿ խոսնակը:
329-րդ հոդվածը իրենից ենթադրում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: Իսկ 2-րդ մասի 3-րդ կետը` հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելության խոսք տարածելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: