Հայաստանում ժամանած թուրք լրագրողները այցելել են Մարգարա գյուղի հայ–թուրքական սահմանի անցակետ։
Այս մասին գրել է թուրք լրագրողների հետ Հայաստան ժամանած Ստամբուլի հայկական «Ակոս»–ի լրագրող Լուսյեն Քոփարը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողներն այցել են 1993 թվականից փակված հայ–թուրքական սահմանի Մարգարայի հատվածում գտնվող անցակետ։
Հիշեցնենք, որ հայկական կողմի հրավերով Հայաստան ժամանած թուրք լրագրողները հանդիպել են նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։