Տրանսպորտի թանկացումը մեր քաղաքական ուժին բերել է վարկանիշի նվազում. Ընտրություններին դա պրոբլեմ է լինելու. Սարգսյան

Տրանսպորտի թանկացումը մեր քաղաքական ուժին բերել է վարկանիշի նվազում, եւ մենք կորցրել ենք հազարավոր ձայներ այս ռեֆորմի արդյունքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում եմ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Մենք քաջ գիտակցել ենք, որ ունենալու ենք ձայների կորուստ եւ ընտրություններին սա մեզ համար լինելու է լուրջ պրոբլեմ:

Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք սա արել. մենք կարող էինք ձեռք չտալ համակարգին, թողնել՝ ինչպես կա, չկորցնել այն ձայները, որոնք այս ընթացքում կորցրեցինք»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանը նկատեց, որ այսօր Երեւանում եւ տրանսպորտից, եւ աղբահանությունից եկող գումարները ամբողջությամբ մտնում են Երեւանի բյուջե, մասնավոր ընկերություններ չկան, ինչպես եղել են նախկինում:

«Դուք ասում եք՝ իշխանությունը մտնում է քաղաքացիների գրպանը, բայց քաղաքապետարանը հենց քաղաքացիներին է, կարող են հավաքվել որոշել, որ քաղաքապետարան պետք չի, աղբահանության համար վճարել պետք չի, տրանսպորտի համար վճարել պետք չի»: