Search
Close this search box.

Տրանսպորտի թանկացումը բացարձակ ապօրինի է, մի վճարեք. Չալաբյան

Տրանսպորտի թանկացումը բացարձակ ապօրինի է: Այս մասին այսօր՝ փետրվարի մեկին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Երեկ տեսել եք ավագանու նիստը, էդ ամբողջ ծեծուջարդը, ոստիկանության ուժերով որևոշու ընդունելը եւ այդ որոշումը ընդունվել է 33 ձայնով, 32-ը քաղաքային իշխանությունը գրաված խմբակցություններն են, որը ստացել է ձայների 10 տոկոսը, մեկն էլ մի անհասկանալի անձնավորություն է, որը փախել է Վարդան Ղուկասյանի կուսակցությունից եւ միացել է ՔՊ-ին ու «Հանրապետություն» խմբակցություններին, ամոթ իրեն, անունն էլ Վահան Ավագյան է»,-ասաց նա:

Չալաբյանը կոչ արեց չվճարել տրանսպորտի թանկացման համար մինչեւ օրինական սակագինը չվերականգնվի. «Ցանկացած քաղաքացի, որը վարչական տուգանքի է ենթարկվում, մենք կվճարենք դրանց համար, հետագայում էլ կբողոքարկենք վարչական դատարան»:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ՝ վճարելով 100 դրամ: