Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց , որ Երևանում ուղեվարձի ինքնարժեքը 200 դրամից ավելի է։
201դրամն էլ է 200-ից ավելի, 299 դրամն էլ։ Ինչքա՞ն է ուղեվարձի ինքնարժեքը, ուրեմն կամ այն չեն հաշվել, կամ այդ թիվը թաքցնում են հանրությունից։ Ուղեվարձը 100դրամից 300 դրամ, ապա՝ 150 դրամ դարձնելու մասին որոշումներ կայացնելուց, ուղեվարձի թանկացման դեմ ուղևորների 10 օր շարունակվող բոյկոտից հետո էլ նեղություն չեն քաշել ինքնարժեք ճշտել։ Ավինյան, ասում ենք, արա, քո թիմի հետ հեռացիր։