ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ունեմ այդ մեղքը, լուծումը դեռ չենք գտել. Փաշինյանը՝ բանակում մահացության դեպքերի մասին

Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է երեք հիմնական իրավիճակների՝ անձնական խնդիրների, քրեական ենթամշակույթի և մարտական դիրքում քնելու հետևանքով զինծառայողի նկատմամբ կիրառվող մեկուսացման ու հոգեբանական ճնշման հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ մարտական հերթապահության ժամանակ դիրքապահի քնելը վտանգի տակ է դնում մյուս զինծառայողների կյանքը։ Սակայն նման դեպքից հետո տվյալ զինծառայողը կարող է արհամարհանքի, մեկուսացման և հոգեբանական ճնշման ենթարկվել։

«Շատ դեպքերում ասում ենք՝ քրեական ենթամշակույթ, բայց չենք խորանում, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Բանակում ինքնասպանությունների դեպքերի 85-90 տոկոսը կապված է այս երեք իրավիճակների հետ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ խնդրի պատասխանատվությունը միայն բանակի ղեկավարության վրա դնել պետք չէ։

«Ես ունեմ այդ մեղքը, որ մինչև հիմա այս խնդրի լուծումը չենք գտել»,- հայտարարել է նա։

Փաշինյանի խոսքով՝ խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է դեռ դպրոցից ուշադրություն դարձնել աշակերտների ֆիզիկական ու հոգեբանական պատրաստությանը և աշխարհայացքի ընդլայնմանը։ Նա կարևորել է նաև բանակում փոխօգնության մթնոլորտի ձևավորումը։

«Պետք է գործի փոխօգնության, ոչ թե մեկուսացման տրամաբանությունը»,- նշել է վարչապետը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։