«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը Hayq News-ի հետ հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ այսօր հասարակությունը ղեկավարի փնտրտուքի մեջ է, իսկ երկիրն այս վիճակից կարող է հանել այն մարդը, ով չի վախենում պատերազմից, գնահատում է երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը. «Շատ-շատերից եմ լսել, որ շատ կուզենան՝ մեր երկրի ղեկավարը լինի զինվորական, ով պատերազմից չվախենա, ով չկրակելու հրաման չտա, ով թուրքին չբերի մեր երկիր: Շատ ու շատ մարդկանց հետ եմ խոսում, ովքեր ուզում են պատերազմի բովով անցած, թրծված, պաշտպանության ոլորտը լավ հասկացող մարդ տեսնել մեր երկրում»,-նշեց Ռուզաննա Ստեփանյանը՝ հավելելվ, որ անվտանգ և պաշտպանած երկրում կլինեն ներդրումներ՝ այդ թվում սփյուռքահայերի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: