Վեհափառ Հայրապետը հանդես է գալիս Ամանորի ուղերձով։
Օրեր առաջ Մայր Աթոռը հայտնել էր, որ «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Նշվում էր, որ հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։
Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը»:
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նախօրեին հայտնել էր, որ Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձը կհեռարձակվի «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Հ2», «5-րդ ալիք», «Բուն» և «Շողակաթ» հայկական հեռուստաալիքներով։