Իմ թոշակը 55 000 դրամ է, գազին չի բավարարում, ջրին չի բավարարում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ավտոբուսում հայտարարեց ուղեւորներից մեկը, որը եւս դժգոհ է ուղեվարձի բարձրացումից:
Երբ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղեկացրեցին, որ աղբահանությունն էլ է թանկացել, որ արդեն ոչ թե անձերի թվով պետք է վճարել, այլ բնակմակերեսի մեծությամբ, թոշակառուն կատակով արձագանքեց. «Ինչ, որ կուտենք, էլ չենք թափի: Ով տեղից վեր է կենում, մի բան խոսում է»:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, որ Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի գործողություններ են ընթանում. Քաղաքացիները կամ վճարում են 100 դրամ, կամ պարզապես չեն վճարում: