ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Գորիս գնալուց ոնց որ թևդ կտրած լինես». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Ուժեղ Հայաստուն» խմբակցությունը Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի թեկնածությունը: Ընթանում է հարցերի փուլը: «Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասում էր՝ Գորիսի օրն էր, գնացի, էդ ի՜նչ ծաղկուն քաղաք ա… Իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է, իրոք, ամեն անգամ նոր բան տեսնելուց, ուրախանում ես, բայց ամեն անգամ Գորիս գնում ես, ոնց որ թևդ կտրած մարդ գնաս, որովհետև Գորիս գնում ես ու հանդիպում պատին՝ այլևս զրկված ես 30 տարվա բերկրանքից՝ Գորիսով անցնել, հասնել մինչև Ստեփանակերտ»,- ասաց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։