ՏԵՍԱՆՅՈւԹ․ Մանդատները բացի բռնաճնշումից ոչինչ չեն տալիս․ բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանի» պայքարի վերջնանպատակը մեկն է՝ իշխանափոխություն, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Պայքարի այս փուլում՝ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո, նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, հայտնեց Նարեկ Կարապետյանը։

«Նրանց հետ ընդհանուր քննարկումների արդյունքում կմշակենք այն ռազմավարությունը, որը հետագայում պետք է վարենք, միասին հասկանանք՝ ինչպես անենք, որ այս իշխանությանը հնարավորինս շուտ հրաժեշտ տանք»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» կողմից մանդատները վերցնել-չվերցնելու խնդրին, Կարապետյանն ասաց՝ տարբերակները քննարկում են, վերջնական որոշում դեռ չունեն՝ ՍԴ որոշումից հետո հանդես կգան հայտարարությամբ.

«Չենք կարող անտեսել պետական ինստիտուտները։ ՍԴ-ն, եթե անհրաժեշտ կամք դրսևորի, կապահովի ձայնագողության՝ ԲՀԿ-ի ձայների գողության բացակայությունը»։

Նարեկ Կարապետյանը հետագա քայլերի առնչությամբ նաև նշեց՝ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի վերակառուցմանը, երկարաժամկետ պլաններ ունի՝ Հայաստանի զարգացման հետ կապված։

Այս ընթացքում Կարապետյանը չբացառեց նաև փողոցային պայքարը.

«Կգա օրը, և երևանյան փողոցում պայքարն իր խոսքը կասի»։

@armlife.lurer

Մանդատները բացի բռնաճնշումից ոչինչ չեն տալիս․ բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով. Նարեկ Կարապետյան #news #newsarmenia #hayastan armlife.am

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։