Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար

Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բոճորիշվիլին կրկնել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։

«Ուրախ եմ, որ անցած շաբաթ Թբիլիսիում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, և հուսով եմ, որ այս ձևաչափով մենք կկարողանանք համագործակցել հանուն տարածաշրջանի բարգավաճման»,- նշել է նա։

Բոճորիշվիլին ասել է, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը, հատկապես այն նախագծերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։