«Սոֆիա չգնալու շահարկումներով փորձում են սեփական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա». Սամվել Շահրամանյան

Ասուլիսի ժամանակ «ՀՀ իշխանությունն ասում է, որ դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եթե գնայիք Սոֆիա ՀՀ իշխանությոններն էլ կաջակցեին ձեզ» դիտարկմանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ընդգծել է. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում: Դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա, Ադրբեջանը դրա համար ձեզ վրա հարձակվել է: Ադրբեջանը նման իրավունք չունի, որ ինչ-որ հանդիպման չգնալու պատճառով մեզ վրա հարձակվի»: Շահրամանյաը նշել է, որ այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, այդ հարցը իրենք քննարկել են Ազգային անվտանգության նիստի ժամանակ և տվել են դրական պատասխան: «Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է Բրատիսլավայում հանդիպելու առաջարկ: Մենք ընդունել ենք, մեր պատվիրակությունը գնել է այնտեղ գնալու տոմսեր, բայց Ադրբեջանը դա մերժել է»,-հայտնել է Շահրամանյանը և հավելել, որ Սոֆիա չգնալու շահարկումներով փորձում են սեփական քաղաքական-դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա. «Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։