Search
Close this search box.

Սիրիայի նախագահին խորհուրդ են տվել լքել երկիրը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները խորհուրդ են տվել լքել երկիրը ակտիվ ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դեկտեմբերի 6–ին նա դեռ երկրում էր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

«Ասադը Սիրիայում էր ուրբաթ օրը։ Անցյալ շաբաթ նրա երեխաներն ու կինը մեկնեցին… Եգիպտոսի և Հորդանանի պաշտոնյաները Ասադին կոչ են արել լքել երկիրը և ձևավորել ժամանակավոր խորհուրդ, որը կներառի ընդդիմությունը»,-ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածում, հղում անելով անվտանգության ոլորտում սիրիական աղբյուրներին և արաբ պաշտոնյաներին, նշվում, որ Ասադն իբր կոչ է արել Թուրքիային միջամտել ապստամբների հետ կապված իրավիճակին, ինչպես նաև զենք և հետախուզական օգնություն է խնդրել այլ երկրներից, այդ թվում` ԱՄԷ-ից, Եգիպտոսից, Հորդանանից և Իրաքից, սակայն առայժմ մերժում է ստանում։

Նշեն նաև, որ Թեհրանը Կիևից պահանջել է անհապաղ դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը։