Շենգավիթցի «Կյաժ Աշոտի» uպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել է

Երեկ՝ հունիսի 25-ին, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղեկություններ էին ստացվել, որ 2020 թվականի հուլիսի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզվող Անդրանիկ Մգոյանը գտնվում է ինչ-որ հասցեում։ Տեղում քրեական ոստիկանները 2 օպերատիվ խմբեր են կազմում ու մեկնում նշված հասցե, որտեղ էլ հաջողվում է Ա․ Մգոյանին հայտնաբերել և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։ Մգոյանը հետախուզվում էր Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի»՝ Աշոտ Պետրոսյան, սպանության գործով, իսկ նրա հայրը ոստիկանության գնդապետ էր, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության, իսկ հետո ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։