Search
Close this search box.

Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամագրվելու դիմում է գրել

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է գրել, լրատվամիջոցներին հայտնել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8–10–ը Գյումրիում տեղի էին ունեցել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով հաղթել էր անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրություններ անցկացնելու որոշում կայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ գյումրեցիները պետք է ընտրեն, թե ում են ցանկանում տեսնել իրենց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին։