Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում Բելգորոդի, Աստրախանի և Վորոնեժի մարզերի վրա ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ – ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի մարզի տարածքում և մեկական՝ Աստրախանի և Վորոնեժի մարզերի տարածքներում»,– ասված է հաղորդագրության մեջ: