Ռուսաստանն իրեն իրավասու է համարում զենք օգտագործել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Коммерсант-ը։
«Մենք մեզ իրավասու ենք համարում օգտագործել մեր զենքն այն երկրների ռազմական թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել մեր թիրախների դեմ»,- ասել է Պուտինը։
«Մենք կորոշենք թիրախները, որոնք պետք է թիրախավորվեն մեր նորագույն հրթիռային համակարգերի հետագա փորձարկման ժամանակ՝ հիմնվելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության սպառնալիքների վրա», — ասել է նա:
«Ագրեսիվ գործողությունների էսկալացիայի դեպքում մենք նույնպես կպատասխանենք վճռական և հայելային։ Խորհուրդ եմ տալիս այդ երկրների իշխող վերնախավերին, որոնք պլանավորում են իրենց ռազմական կոնտինգենտն օգտագործել Ռուսաստանի դեմ, լրջորեն մտածել այս մասին»,- հավելել է ՌԴ նախագահը։