ՌԴ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին, կան տուժածներ

Կիրակի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հարձակում են սկսել Կիևի վրա, կան վիրավորներ։ Քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել, հայտնում է korrespondent.net-ը:

Ապրիլի 6-ի առավոտյան ռուսական հրթիռային հարձակումների պատճառով հրդեհներ են գրանցվել քաղաքի Դառնիցկի, Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում։ Դառնիցկի շրջանում բժիշկները հոսպիտալացրել են երկու տուժածի։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ռուսական կողմը Սև ծովից արձակել է «Կալիբր» թևավոր, ՏՈՒ-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներից՝ X 101, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։