ՌԴ ԱԳՆ-ի կոշտ արձագանքը ՀՀ իշխանություններին

Մոսկվան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին Հայաստան մուտք գործելն արգելելը ոչ բարեկամական քայլ է համարում Երևանի կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակ ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ-ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։
«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների` բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծության մասին մշտական ​​հայտարարությունների ֆոնին», — հավելել է Զախարովան։

Մոսկվան, նրա խոսքով, մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանի մոտ։

Մեկնաբանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի վերացումը՝ նա հարցադրում արեց, թե արդյո՞ք դա «երկակի ստանդարտների և խտրականության դրսևորում չէ»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են մուտք գործել Հայաստան։ Նախնական տվյալներով՝ նա երկիր էր ժամանել՝ այցելելու ծնողների շիրիմներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։