Երիտասարդաց միությունների անդամներին այսօր՝ օգոստոսի 16-ին, այցելել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը( Քյոխ), հայտնում են Արագածոտնի թեմից։
Թեմից հայտնում են․ «Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի:
Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:
Տիար Ջալավյանը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին»։