Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։