Պուտինի հետ զրույցում Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ կապված իրավիճակը. Կրեմլ

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Որպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի դեկտեմբերին կայացած նիստի շարունակություն քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ ընթացիկ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։ Նշվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում զգալի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններն ու գնահատականները»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։