Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները. Սրբուհի Գալյան

Մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ Սահմանադրության նոր տեքստի մշակումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները։

«Բայց ես երբևէ չեմ նշել, որ Սահմանադրության հանրաքվեն պետք է անցկացվի ընտրություններից առաջ կամ հետո։ Այն հանձնառությունը, որը ստանձնել ենք, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Դրանից հետո արդեն որոշում կկայացվի հանրաքվեի մասին»,-ասաց նախարարը։

Գալյանը նշեց, թե տեքստի ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են։

Ինչ վերաբերում է Սահմանադրության առաջին երկու հոդվածներին, որոնք անփոփոխ են, նախարարն ասաց.

«Եթե անփոփոխ են, տրամաբանությունից շեղում չի լինի»։