2024-ին ևս (ինչպես և 2023-ին) կտրուկ ավելացել են պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերը։ «Լույս»-ի վերլուծւթյամբ, դրանք 2023-ի համեմատ աճել են 2.1 անգամ կամ 951.2 մլն դրամով։ Ընդ որում, դրանք 3.2 անգամ ավելի են, քան պլանավորված էր հաստատված բյուջեով։
Նկատենք, որ անցած երկու տարիների ընթացքում պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն աճել են 6.5 անգամ։