Ուժգին երկրաշարժ` Իրանում

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ չկան:

Նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։

Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։