Ուկրաինայի ԶՈՒ-ն գրոհել է Ղրիմը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սևաստոպոլի վրա։ Տեղի բնակիչները պատմել են պայթյունների ձայների մասին: Հարձակման մասին տեղեկությունը հաստատել է տեղի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը, գրում է 74․ru-ն։

Հաղորդվում է Կաչայի ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Տեղացիները գրում են, որ «այրվում է ամբողջ օդանավակայանը»: Տեղեկություններ են հայտնվել նաև ռուսական հրթիռային բրիգադի տեղակայման ուղղությամբ հարվածների մասին։

Հավելենք՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է 89 անօդաչու թռչող սարք Ղրիմի տարածքում և ևս 23-ը՝ Սև ծովի շրջակայքում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։